ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մակրոնը՝ Ֆրանսիայի մեծագույն սխալի մասին

Մակրոնը՝ Ֆրանսիայի մեծագույն սխալի մասին
22.12.2019 | 16:43

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի մեծագույն սխալը եղել է գաղութատիրությունը: Նա նախագահը նշել է, որ հաճախ երկրի մասին խոսելիս ասում են, որ Ֆրանսիան մտածում է աշխարհի մասին գերիշխանության կատեգորիաներով և հակված է գաղութատիրության: «Բայց դա եղել է մեծ սխալ, հանրապետության սխալը»,- հայտարարել է Մակրոնը և հույս հայտնել, որ ընդհանուր պատմության մեջ նոր էջ կբացվի:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ